շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և գլոբալ խնդիրների շուրջ։

Նշվում է նաև, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ երկրների միջև համագործակցությունը կզարգանա բոլոր ոլորտներում՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։  Նա նաև հայտարարել է, որ իր երկիրը լիարժեք աջակցություն է ցուցաբերում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելուն և միշտ Ադրբեջանի կողքին կլինի։

  • Կիսվել: