երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-4 կործանիչի մի մասն ընկել է Անկարայի ավտոկայանատեղիի տարածք

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-4 կործանիչի մի մասն ընկել է Անկարայի ավտոկայանատեղիի տարածք

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-4 կործանիչի մի մասը անհայտ պատճառներով ընկել է ավտոկայանատեղիի տարածք, արտակարգ պատահարի հետևանքով տուժածներ չկան, հայտնել են երկրի ազգային պաշտպանության նախարարությունից։

«Անկարայի երկնքում թռիչքի ժամանակ մեր երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարության F-4 կործանիչի մի մասը, անհայտ պատճառներով, ընկել է բաց ավտոկայանատեղի»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։

Գործակալությունը պարզաբանում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Էսքիշեհիրում։

«Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: