ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքիայի Քահրամանմարաշի գործարանում փլուզում է տեղի ունեցել. կա զոհ

Թուրքիայի Քահրամանմարաշի գործարանում փլուզում է տեղի ունեցել. կա զոհ

Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում երկրաշարժից հետո ավերված գործարանում փլուզում է տեղի ունեցել, կան մեկ զոհ եւ վիրավորներ, հայտնում է CNN Türk-ը։

«Քահրամանմարաշում գտնվող մետաղական գործարանում, երբ բանվորները փորձել են դուրս հանել մի շարք իրեր, փլուզում է տեղի ունեցել։ Գործարանը վնասվել էր երկրաշարժից»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ, ըստ նախնական տվյալների, զոհվել է մեկ բանվոր, չորսը՝ վիրավորվել։

  • Կիսվել: