ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում, որտեղ փոտրվարին 7,7 մագնիտուդ ուժնությամբ աղետաբեր երկրաշարժ էր տեղի ունեցել, կրկին երկրաշարժ է գրանցվել։

Ինչպես հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,4 մագնիտուդ։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 376 հազար բնակչություն ունեցող Քահրամանմարաշ քաղաքից 43 կմ հյուսիս-արևմուտք, իսկ օջախը՝ 9 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

  • Կիսվել: