ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Թուրքիայի պաշտպանության նախարարն առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու

Թուրքիայի պաշտպանության նախարարն առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ով իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կողմից առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու, նախընտրական քարոզչություն է սկսել իր ծննդավայր Կայսերիում (Կեսարիա)։ Նա այցելել է Կայսերիի քաղաքապետարան, զրուցել լրագրողների հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Աքարն, ի թիվս այլ թեմաների, հատուկ անդրադարձել է թուրքական զորքերի կողմից իրականացվող «ահաբեկչության դեմ պայքարին»՝ նկատի ունենալով Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ իրականացվող ռազմագործողությունները։

Վերջինս անուղղակիորեն թիրախավորել է նաև ընդդիմությանը՝ ակնարկելով նրանց կապը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հետ, որին իշխանությունները բազմիցս մեղադրել են «Քրդստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության հետ սերտ կապեր ունենալու մեջ։

«Մենք դեմ ենք նրանց, ովքեր չեն կարողանում հեռու մնալ ահաբեկչությունից: Նրանք մեզ հետ կապ չունեն: 

Մեր ազգը կզգա, կտեսնի PKK-ի հետ համագործակցող քաղաքական կազմակերպություններին ու կառույցներին և նրանց հետ դաշինք կազմողներին»,-ասել է Աքարը։

  • Կիսվել: