շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում

Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հայտնում են Էրդողանի գրասենյակից։

Նշվում է, որ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ սիրիական հակամարտությունում նոր փուլ է ձեռք բերվել, և այն «հանգիստ է կառավարվում»:

Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ սիրիական կառավարությունը «պետք է անհապաղ համագործակցի իր ժողովրդի հետ՝ քաղաքական լուծման հասնելու համար», և նշել, որ Թուրքիան «աշխատում է լարվածությունը թուլացնելու, խաղաղ բնակիչներին պաշտպանելու և քաղաքական լուծման ճանապարհ հարթելու ուղղությամբ»։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ սիրիական բանակը հայտարարել է, որ թուրքամետ ահաբեկիչները գրավել են Համա քաղաքը։

  • Կիսվել: