երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Թուրքիայի կառավարությունը Մասկից պահանջում է արգելափակել 700 օգտահաշիվ

Թուրքիայի կառավարությունը Մասկից պահանջում է արգելափակել 700 օգտահաշիվ

Թուրքիայի իշխանությունները X (նախկին Twitter) հարթակի ղեկավարությունից պահանջում են արգելափակել սոցցանցի ավելի քան 700 օգտահաշիվ: Սոցցանցը, որի սեփականատերն Է ամերիկացի գործարար Իլոն Մասկը, արգելափակման պահանջն անվանել է «անօրինական»:

«Մենք բողոքարկում ենք Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների վարչության ​​որոշումը՝ արգելափակելու լրատվական կազմակերպությունների, լրագրողների, քաղաքական գործիչների, ուսանողների և այլոց ավելի քան 700 հաշիվ։ Մենք կարծում ենք, որ Թուրքիայի կառավարության այս որոշումը ոչ միայն անօրինական է, այլև Թուրքիայի միլիոնավոր օգտատերերի զրկում է իրենց երկրում նորություններ ու քաղաքական դիսկուրս ստանալու հնարավորությունից»,- հայտարարել է X-ի ղեկավարությունը։

Վերջին հինգ օրվա ընթացքում Թուրքիայի 81 նահանգից 55-ում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդեմ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ստամբուլում բողոքի ցույցերը դարձել են ամենախոշորը վերջին 10 տարվա ընթացքում։

  • Կիսվել: