կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Սիրիան նախապայման է ներկայացրել

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Սիրիան նախապայման է ներկայացրել

Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան իր զինուժը դուրս բերի Սիրիայի տարածքից: Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը, տեղեկացնում է SANA-ն:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Սիրիայի հյուսիսում թուրքական օկուպացիան պետք է ավարտվի: Թուրքիան գիտի, որ իր զորքերի դուրսբերումը սիրիական տարածքից միակ ճանապարհն է մեր երկրների միջև հարաբերությունների նախկին մակարդակը վերականգնելու համար՛՛:

Նշենք, որ Թուրքիան 2017 թվականից ի վեր երեք ռազմական գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսային շրջաններում՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության աղբյուր»։ Արդյունքում՝ Հալեպից հյուսիս գտնվող Ազազ և Ջերաբլուս քաղաքների միջև ստեղծվել է բուֆերային գոտի, օկուպացվել է Աֆրինը, վերահսկողության տակ են վերցվել Եփրատ գետից արևելք ընկած սահմանային շրջանները: Դամասկոսում թուրքական ուժերի ներկայությունը դիտվում է որպես անօրինական օկուպացիա։

  • Կիսվել: