ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքիայի հայկական գյուղի բնակիչները մտահոգ են ապագայի համար

Թուրքիայի հայկական գյուղի բնակիչները մտահոգ են ապագայի համար

Թուրքիայի վերջին հայկական գյուղի բնակիչները մտահոգ են երկրաշարժի հետևանքով ավերված գյուղի ապագայի համար: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Թուրքիայի միակ էթնիկ հայկական գյուղում՝ Վաքըֆլիում, տարեց բնակչությունը փառք է տալիս Աստծուն, որ իրենցից ոչ մեկը չի մահացել տարածաշրջանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի ժամանակ:

Սակայն գյուղի 40 քարե տներից 30-ը մեծ վնաս են կրել: 130 գյուղացիներ հոսանքազրկված են: Երկրաշարժերից տուժել է գյուղի տարածքում գտնվող Սուրբ Մարիամ հայկական եկեղեցին։ 

  • Կիսվել: