հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիայի հարավ-արևելքում սելավային հոսքերի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Թուրքիայի հարավ-արևելքում սելավային հոսքերի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Թուրքիայի հարավ-արեւելքում սելավային հոսքերի հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հինգ անհետ կորածների որոնումները շարունակվում են, ասել է աղետի գոտում գտնվող ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Հեռարձակումն իրականացրել է TRT հեռուստաալիքը։
 
Նախարարի խոսքով՝ 12 մարդ մահացել է Շանլիուրֆա նահանգում, եւս երկուսը՝ հարեւան Ադըյաման նահանգում։
 
Ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի եւ 10 անհետ կորածի մասին։ Հորդառատ տեղումների պատճառով (գրեթե 200 մմ՝ մեկ քառակուսի մետրի համար) նահանգներում հարյուրավոր տներ են հեղեղվել, ավերվել են կամուրջներ եւ մասամբ ճանապարհներ։ Որոշ տեղերում միայն նավակներով կարելի է տեղաշարժվել: Տեղի բնակչությունը տարհանվում է անվտանգ տարածքներ։ Փրկարարական աշխատանքներում ներգրավված են բանակային ստորաբաժանումներ եւ արտակարգ իրավիճակների վարչության ուժեր։

  • Կիսվել: