երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսկենդերուն քաղաքից 15 կմ դեպի արեւելք՝ շուրջ 159 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 9 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: