կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարները քննարկել են համագործակցությունը ջրային տնտեսության ոլորտում

Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարները քննարկել են համագործակցությունը ջրային տնտեսության ոլորտում

Իրանը եւ Թուրքիան պետք է ավելի քան երբեւէ համագործակցեն շրջակա միջավայրի պաշտպանության եւ ջրերի կառավարման ոլորտում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում, հայտնում է IRNA-ն։

Հոսեյն Ամիրաբդոլլահիանը նշել է, որ այդ կապակցությամբ մնացած չլուծված հարցերը պետք է հնարավորինս արագ լուծվեն երկկողմ համագործակցության շրջանակներում եւ Ջրային համատեղ կոմիտեում։

Նրա խոսքով՝ առանձնահատուկ նշանակություն ունեն բնապահպանական փոփոխությունները եւ ջրի հրատապ խնդիրը։

Մեւլութ Չավուշօղլուն իր հերթին նշել է, որ բարիդրացիական հարաբերությունների եւ վերջերս ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ նա ինքն է զբաղվում բնապահպանական խնդիրներով։

«Ջրային ռեսուրսների համատեղ կառավարումը կվերահսկվի Թուրքիայի համապատասխան կառույցների միջոցով, եւ պարբերաբար Ջրային ռեսուրսների համատեղ կոմիտեի նիստեր  կանցկացվեն»,- ընդգծել է Մեւլութ Չավուշօղլուն։

  • Կիսվել: