շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր է ստորագրվել

Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր է ստորագրվել

Ելնելով իր տնտեսական ճգնաժամից՝ Թուրքիան փորձում է հարթել Պարսից ծոցի երկրների հետ ունեցած տարաձայնությունները և նոր շունչ հաղորդել վերջին շրջանում մեկնարկած կարգավորման գործընթացին, գրում է ermenihaber.am-ը:

Այս համատեքստում Թուրքիան Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ փորձում է խորացնել հարաբերություններն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում։

Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև տարբեր մակարդակներով ռազմարդյունաբերական համագործակցության շրջանակում ևս մի նոր քայլ է արվել։

Աբու Դաբիում գործող տակտիկական սարքավորումներ արտադրող Black Cobra Military Supply (BCMS) և թուրքական OSTİM պաշտպանական և օդատիեզերական կլաստերի (OSSA) միջև նախնական բանակցությունները տվել են իրենց արդյունքը Պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային տոնավաճառում (IDEF 2023):

Միջազգային տոնավաճառի շրջանակում բանակցություններ են տեղի ունեցել BCMS-ի տաղավարում համանուն ընկերության գործադիր կազմի և թուրքական OSSA ընկերության միջև։

Հանդիպումից հետո Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև համագործակցության ամրապնդման տեսլականին համահունչ կազմվել է համագործակցության համաձայնագիր՝ թուրքական ՓՄՁ-ների հետ փոխադարձ բիզնեսի զարգացման, տեխնոլոգիաների փոխանցման և ռազմավարական գործընկերության հաստատման ճանապարհային քարտեզ ստեղծելու շուրջ:

Համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել ենԷմիրությունների պաշտպանական ընկերությունների խորհրդի նախագահ Մոնա Ալ Ջաբերը և Պաշտպանական ընկերությունների խորհրդի գործադիր տնօրեն Անաս Ալ Օթայբան։

 

  • Կիսվել: