կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր հուշագիր է ստորագրվել

Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր հուշագիր է ստորագրվել

Թուրքիայի «Մաարիֆ» (Գիտություն) հիմնադրամի նախագահ Բիրոլ Աքգյունը հանդիպում է ունեցել Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլաևի հետ, գրում է ermenihaber.am-ը:

Հանդիպման ավարտին թուրքական հիմնադրամի ու Արդբեջանի կրթության նախարարության միջև կրթական ոլորտում համագործակցության զարգացման և խրախուսման վերաբերյալ հուշագիր է ստորագրվել:

Թուրքիայի խոշորագույն «Մաարիֆ» (Maarif) կրթական հիմնադրամը գործունեություն է ծավալում աշխարհի 67 երկրում: Հիմնադրամն արտասահմանում ընդհանուր առմամբ 357 կրթական հաստատություն և 1 համալսարան ունի:

  • Կիսվել: