հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ 

Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարը իր թվիթերյան գրառման մեջ։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: ՀՀ ՊՆ-ից ստացված վերջին տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: