Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Այսօր Ադրբեջանի ԱԳ նախարր Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ, հայտնել Է Ադրբեջանի ԱԳՆ-ն, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
Նշվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Բացի այդ՝ քննարկվել է նաև Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում համագործակցության հեռանկարներն ու ծրագրերը: