կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թուրքիայի արևելքում նոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևելքում նոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևելքում այսօր 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել՝ հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
 
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ղահրամանմարաշ քաղաքից 52 կմ հյուսիս, որտեղ բնակվում է մոտ 376 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։ 
 
5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Թուրքիայի կենտրոնական Նիղդե նահանգում: Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում:

  • Կիսվել: