Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է ՛՛Անադոլու՛՛-ն:
Նշվում է, որ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի հետ կապված հարցեր եւ միջազգային խնդիրներ, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը եւ ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները:
Բացի այդ՝ Ֆիդանն ու Բլինքենն անդրադարձել են նաեւ ՆԱՏՕ-ի առաջնորդների առաջիկա գագաթաժողովին եւ Սիրիային անդրսահմանային օգնություն ցուցաբերելու ՄԱԿ-ի ջանքերին։