Թուրքիան ու Վրաստանը նախատեսում են էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման գործողությունների պարզեցում
Վրաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է էներգետիկ համագործակցության մասին համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրություն, հայտնում են Թուրքիայում Վրաստանի դեսպանատնից, տեղեկացնում է ՛՛Грузия Онлайн՛՛-ը:
Նշվում է, որ Վրաստանի էլեկտրական համակարգի (ESCO) կոմերցիոն օպերատորի անունից փաստաթուղթը ստորագրել է Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան, Թուրքիայի կողմից` Թուրքիայի էլեկտրական կորպորացիայի (EÜAŞ) գործադիր տնօրեն Իզեթ Ալագյոզը:
Ըստ արձանագրության՝ նախատեսվում է երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման գործողությունների պարզեցում: