չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Պարզ դարձավ մեկ բան՝ եթե ցանկանում ես հաղթել ընտրություններում, պետք է անես այն բոլոր քայլերը, որոնք արգելված են ԸՕ-ով. Լիպարիտ Դրմեյան

Պարզ դարձավ մեկ բան՝ եթե ցանկանում ես հաղթել ընտրություններում, պետք է անես այն բոլոր քայլերը, որոնք արգելված են ԸՕ-ով. Լիպարիտ Դրմեյան

«Անցած 5 օրերի դատաքննությունն աննադեպ էր ոչ միայ դիմողների ուժերի քանակով, այլևս ներկայացված ապացույցների, փաստերի ծավալի առումով»,- ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությանն ունեցած եզրափակիչ ելույթում ասաց  ՍԴ-ում «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։

Նա նշեց, որ մի կողմից 7 ուժեր ներկայացնում էին հիմնավոր, երբեմն չհերքվող փաստեր ընտրախախտումների վերաբերյալ, մյուս կողմից պետական իշխանության մարմինները կասկածի տակ էին դնում յուրաքանչյուր ներկայացված փաստ։

Դրմեյանն ընդգծեց, որ բոլոր խախտումների հանրագումարը ողջամիտ կասկածից վեր հաստատում է  մեկ փաստ՝ խախտումները կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա։ 

«Եթե լսենք հակառակ ու պնդող կողմերին, որոնք պնդում են, թե բավարար չեն եղել խախտումները որպեսզի  հաղթահարեն անվավեր ճանաչելու շեմը, ապա հարց է առաջանում՝ քանի՞ հատ խախտում պետք է լիներ, որպեսզի ազդեցություն ունենար արդյունքների վրա։ Կա արդյո՞ք որևէ մեկն այս դահլիճում, որ հնչեցնի թիվ, թե քանի խախտման դեպքում կունենանք ազդեցության արդյունքների վրա։ Չկա և չի կարող լինել։

Այս դահլճում ներկայացված փաստերն ու ապացույցները չեն հերքվել, դրանց վերաբերյալ ներկայացվել են բացատրություն կամ  պարզաբանում, որը չի վերացնում փաստի գոյությունը։ Ներկայացված փաստերն ու ապացույցները վկայում են մեկ բանի մասին՝ հունիսի 7-ի ԱԺ ընտրությունները չեն անցել հավասարության, ազատության պայմաններում, այդ երկու սկզբունքները խախտվել են պարբերաբար, համակարգված ձևով, մեզ համար պարզ է դարձել մեկ բան՝ եթե ցանկանում ես հաղթել ընտրություններում, ապա պետք է անես այն բոլոր քայլերը, որոնք արգելված են Ընտրական օրենսգրքով։

Սահմանադրական դատարան, ձեր կայացրած որոշումը կարևոր է Հայաստանի ամբողջ ժողովրդավարական զարգացան համար»,- ասաց Լ.Դրմեյանը։

Հիշեցնենք՝ «Միասնության թևեր» կուսակցությունը ՍԴ-ից պահանջում է հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել և վերաքվեարկություն նշանակել։

  • Կիսվել: