կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թուրքիան ռուսական գազի գնի համար 25% զեղչ կպահանջի. Bloomberg

Թուրքիան ռուսական գազի գնի համար 25% զեղչ կպահանջի. Bloomberg

Անկարան Մոսկվայից ռուսական գազի գնի համար 25% զեղջ կպահանջի: Այս մասին գրել է ամերիկյան Bloomberg գործակալությունը: Հաղորդվում է, որ այս թեման քննարկվելու է դեկտեմբերի 9-ին Անկարայում ռուսական պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ ամերիկյան գործակալության՝ Ռուսաստանի հետ գործարքը կարող է թուլացնել ճնշումը լիրայի վրա, որը վերջին տարվա վատագույն արժույթներից մեկն է, և օգնել նախագահ Ռեջեփ Էրդողանին խուսափել էներգակիրների գների բարձրացումից հաջորդ տարվա ընտրություններին առաջ:

 

  • Կիսվել: