ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Թուրքիան ՌԴ-ի հետ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր է կնքելու

Թուրքիան ՌԴ-ի հետ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր է կնքելու

Թուրքիան մտադիր է մինչև այս տարեվերջ Ռուսաստանի հետ ռուսական գազի մատակարարման պայմանագիր կնքել, այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ պայմանագիրը ժամկետը կկազմի 3-10 տարի։ «Հնարավորություն է լինելու ավելացնել մատակարարումները՝ կարիքներին համապատասխան։ Այդ դրույթը նախորդ պայմանագրում չկար»,- ասել է նա։
 
Թուրք նախարարը նաև նշել է, որ Ռուսաստանի հետ սկզբունքային համաձայնություն արդեն ձեռք է բերվել, միաժամանակ, գազի գինը նույնն է լինելու պետական BOTAS ընկերության և մասնավոր մատարարների համար։

  • Կիսվել: