կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թուրքիան պիտի ավելի շատ դեպի ՆԱՏՕ նայի, ոչ թե դեպի ՌԴ. Էսփեր

Թուրքիան պիտի ավելի շատ դեպի ՆԱՏՕ նայի, ոչ թե դեպի ՌԴ. Էսփեր

Բրյուսելում, ելույթ ունենալով Մարշալի գերմանական հիմնադրամում, Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ Սիրիայի իրավիճակի կարգավորման հարցում Թուրքիան պետք է աշխատի ոչ թե Ռուսաստանի, այլ ՆԱՏՕ-ի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը

Նա նշել է. «Թուրքիան շարժվում է ոչ ճիշտ ռազմավարական ուղղությամբ։ Նա պետք է ավելի շատ դեպի ՆԱՏՕ նայի եւ ավելի քիչ՝ դեպի Ռուսաստան»:

Նախարարը նաև ասել է, որ համաձայն չէ, թե Ռուսաստանի ու Թուրքիայի պայմանավորվածությունները Սիրիայի վերաբերյալ խոշոր դիվանագիտական ձեռքբերում են ՌԴ-ի համար։ «Միայն ժամանակը ցույց կտա՝ կշահի՞ արդյոք Ռուսաստանը Սիրիայում իր գործողություններից»,-ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Ռուսաստաի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում հանդիպման ժամանակ ընդունել են համատեղ գործողությունների հուշագիր՝ Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ։

Ըստ այդ փաստաթղթի՝ ռուսական ռազմական ոստիկանությունը եւ սիրիացի զինվորականները հոկտեմբերի 23-ից մտցվում են Սիրիայում թուրքական գործողության գոտուն սահմանակից շրջաններ։ Քրդական կազմավորումներին տրվում է 150 ժամ՝ լիովին ազատելու համար թուրքական սահմանից սկսած 30 կիլոմետր տարածքը: Դրանից հետո կսկսվի ՌԴ-Թուրքիա համատեղ պարեկումը:

  • Կիսվել: