շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Թուրքիան հյուպատոսություն կբացի Հալեպում

Թուրքիան հյուպատոսություն կբացի Հալեպում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շուտով Հալեպում կբացվի Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը, և Անկարան կշարունակի աջակցել Սիրիայի նոր իշխանություններին բոլոր ոլորտներում։

«Մենք վերաբացել ենք մեր դեսպանատունը Դամասկոսում և շուտով կբացենք մեր գլխավոր հյուպատոսությունը Հալեպում: Մենք տեսնում ենք, որ Սիրիայի նոր վարչակազմի ղեկավարը շատ լավ է ղեկավարել գործընթացը, և նրա չափավորությունն ու կառուցողականությունը գնահատվել են։ Մենք կաջակցենք Սիրիային ամեն ինչում»,- հայտարարել է  Էրդողանը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խմբակցության առջեւ խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

  • Կիսվել: