ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում

Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում

Թուրքիան եւ ՄԱԿ-ը ռուսական ագրարային արտադրանքը եւ ամիակը շուկա դուրս բերելու հաստատուն երաշխիքներ են ցանկանում, սպասում են, որ Արեւմուտքը հրապարակի դրանք, ինչը կօգնի «հացահատիկի գործարքի» երկարացմանը եւ արդյունավետ աշխատանքին։

«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին։ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան ստացել է Վաշինգտոնի երաշխիքները ռուսական ագրարային արտադրանքը շուկա հասցնելու վերաբերյալ եւ ԱՄՆ-ին կոչ է արել հրապարակել դրանք։

«Այո, մենք ցանկանում ենք երաշխիքներ ստանալ արեւմտյան երկրներից, որ ոչ մի խոչընդոտ չի լինի (ռուսական արտադրանքը եւ ամիակը շուկա հանելու գործում)։ Ներկա պահին կան լոգիստիկայի, ապահովագրության եւ վճարման հետ կապված խոչընդոտներ։ Կցանկանայինք արեւմտյան երկրներից ստանալ երկաթբետոնե երաշխիքներ, ընդ որում, որպեսզի դա հրապարակվեր։ Դա, իհարկե, կօգնի սեւծովյան հացահատիկային նախաձեռնության անխոչընդոտ աշխատանքին»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հացահատիկի գործարքը, որը 2022թ. հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, նախատեսում է ուկրաինական ցորենի, պարենի եւ պարարտանյութերի տեղափոխում սեւծովյան երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի ուղղության համաձայնեցմամբ զբաղվում է Համատեղ համակարգող կենտրոնը Ստամբուլում։ 

  • Կիսվել: