շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Թուրքիան դատապարտել է իսրայելական բանակի գործողությունները

Թուրքիան դատապարտել է իսրայելական բանակի գործողությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) խստորեն քննադատել է իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) կողմից Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան Ջենին քաղաքում իրականցրած գործողությունները, գրում է ermenihaber.am-ը:

Թուքրիայի ԱԳՆ-ի գրավոր հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Մենք խստորեն դատապարտում ենք իսրայելական բանակի կողմից Ջենին քաղաքում իրականացված գործողությունները։ Տարածաշրջանում առկա լարվածությունը խիստ անհանգստություն է պատճառում։ Նման հարձակումները կարող են լարվածության նոր ալիք առաջացնել։ Կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին լինել ողջախոհ և դադարեցնել բոլոր տեսակի գործողությունները»։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը զոհերի համար ցավակցություն է հայտնել Պաղեստին պետությանն ու ժողովրդին, իսկ վիրավորներին էլ մաղթել արագ ապաքինում։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում ահաբեկչական խմբավորումներին հարված հասցնելու մասին։

  • Կիսվել: