երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Թուրքիան ցանկանում է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի լուծմանը. Էրդողան

Թուրքիան ցանկանում է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի լուծմանը. Էրդողան

Թուրքիան ակնկալում է իր մասնակցությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի լուծմանը և մտադիր է այդ թեմայի քննարկումը շարունակել Մոսկվայի և Կիևի հետ: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է լրագրողների հետ զրույցում:։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին, հատկապես, երբ խոսքը առաջին հերթին վերաբերում է Ղրիմի թուրքերին։

Մենք այդ հարցերը բազմիցս քննարկել ենք բարեկամ Ռուսաստանի նախագահ պարոն Վլադիմիր Պուտինի հետ։ Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանը չլինի մի տարածք, որտեղ գերիշխում է պատերազմը։ Թող այդ տարածքում ապագայում խաղաղություն տիրի, մենք ցանկանում ենք դրական հունով զարգացնել այդ հարցի նկատմամբ վերաբերմունքը՛՛:

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան ՛՛միջնորդելու է այդ հարցում, քննարկելու է այդ հարցը Մոսկվայի և Կիևի հետ՛՛:

 

 

 

  • Կիսվել: