երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Թրամփն արգելել է Իսրայելին սպանել Իրանի գերագույն առաջնորդին. Reuters

Թրամփն արգելել է Իսրայելին սպանել Իրանի գերագույն առաջնորդին. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների:

«Իրանցիները սպանե՞լ են ամերիկացիներին։ Ո՛չ։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք նույնիսկ չենք քննարկում քաղաքական ղեկավարության դեմ մահափորձի մասին», - ասել է աղբյուրներից մեկը՝ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Ավելի ուշ Իսրայելի Անվտանգության խորհուրդը հերքեց Թրամփի «վետոն» Խամենեիի սպանության վերաբերյալ

  • Կիսվել: