երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Թուրքիան ավելի մեծ է, քան իր աշխարհագրական սահմանները․ Էրդողան

Թուրքիան ավելի մեծ է, քան իր աշխարհագրական սահմանները․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին՝ նշելով, որ Թուրքիան ավելի մեծ է իր աշխարհագրական սահմաններից, և որ երկրի հորիզոնը չի կարող սահմանափակվել 782 հազար քառակուսի կիլոմետրով։

Նոյեմբերի 27-ին Հայաթ Թահրիր ալ-Շամը, որին Թուրքիան ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն, և հարակից զինյալ խմբերը հարձակում սկսեցին Սիրիայի բանակի դեմ, որը դեկտեմբերի 8-ին հանգեցրեց ասադական ռեժիմի տապալմանը:

Էրդողանը վերահաստատել է իր դիրքորոշումը Թուրքիայի ազդեցության ոլորտների վերաբերյալ: Նա նշել է, որ երկիրն այսօր շատ ավելի լավ դիրքում է, քան 2002 թվականին, և որ այդ առաջընթացը պետք է շարունակվի ոչ միայն Թուրքիայի, այլև նրա վրա հույս դրած բոլոր ուժերի համար:

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են Թուրքիայի՝ իր ֆիզիկական սահմաններից դուրս ունեցած ազդեցության մասին: 

Էրդողանը քննադատել է նրանց, ովքեր հարցականի տակ են դնում Թուրքիայի ներկայությունը Լիբիայում և Սոմալիում՝ նրանց որակելով որպես նեղ մտահորիզոն ունեցողներ: Նա հայտարարել է, որ կառավարությունը կշարունակի կենտրոնանալ իր նպատակների իրագործման վրա:

 

  • Կիսվել: