Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները լուծում են տարածաշրջանային խնդիրները․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը Սոչիում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո ասել է, որ Անկարայի և Մոսկվայի սերտ հարաբերությունները կօգնեն լուծել տարածաշրջանային խնդիրները։
«Մենք պարոն Պուտինի հետ քննարկել ենք նաև տարածաշրջանային գործընթացները: Մեր սերտ շփումները Ռուսաստանի հետ կշարունակեն նպաստել տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծմանը»,- ասել է Թուրքիայի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ։