երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքերը Սիրիայում Քրդական բանվորական կուսակցության 13 անդամի չեզոքացրել են

Թուրքերը Սիրիայում Քրդական բանվորական կուսակցության 13 անդամի չեզոքացրել են

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Սիրիայի հյուսիսային շրջանում Քրդական բանվորական կուսակցության և Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) 13 ամդամի չեզոքացնելու մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Թուրքիայի ՊՆ հաղորդագրության մեջ աված է. «ՔԲԿ-ի և YPG-ի 13 ահաբեկիչ, որոնք պատրաստվում էին Թել Ռիֆաթ քաղաքից հարձակում իրականացնել «Եփրատի վահան» ռազմական գործաղությունների տարածքում, վնասազերծվել են»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի բանակը 2016թ. օգոստոսին սկսել է իրականացնել «Եփրատի վահան» ռազմական գործողությունները, որոնք ուղղված էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում:

 

  • Կիսվել: