շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքերը հայտնում են, որ վնասազերծել են քուրդ բարձրաստիճան զինյալի

Թուրքերը հայտնում են, որ վնասազերծել են քուրդ բարձրաստիճան զինյալի

Թուրքիայի զինված ուժերը շարունակում են ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսային շրջաններում։ Այս գործողություններին մասնակցում է նաև Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը (MİT- Millî İstihbarat Teşkilatı), գրում է ermenihaber.am-ը:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ վերջին օրերին թուրքական ուժերին հաջողվել է չեղոքացնել մեծ թվով հրամանատարական օղակի քուրդ զինյալների։


Նրանցից մեկը «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG) (քրդ․՝ YPG- Yekîneyên Parastina Gel) ներկայացուցիչներից Ֆերհադ Աբդի Շահինի (ավելի հայտնի որպես Մազլում Քոբանի) օգնական Ռեզան Գելոն է։ Նա սպանվել է գերճշգրիտ զենքի հարվածից, որը նշանառության տակ է առել այն պիկապը (pickup), որով Գելոն տեղափոխվելիս է եղել։

Նշվում է նաև, որ Թուրքիան առաջին անգամ սկսել է հարվածներ հասցնել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (քրդ․՝ PYD - Partiya Yekîtiya Demokrat) վերահսկողության տակ գտնվող նավթային ենթակառուցվածքներին։

 

  • Կիսվել: