երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Թուրքերը Գերմանիայում Հայոց ցեղասպանության հուշարձանի դեմ ստորագրահավաք են սկսել

Թուրքերը Գերմանիայում Հայոց ցեղասպանության հուշարձանի դեմ ստորագրահավաք են սկսել

Թուրքական «Ասոցացիաների և միությունների» նախաձեռնության անդամները Գերմանիայի Քյոլն քաղաքում գտնվող «Բայբուրտի մշակույթի և միասնության ասոցիացիայի» գրասենյակում մամլո ասուլիս են տվել։

Ասուլիսում նախաձեռնության խոսնակ Ռեհան Գյունդողմուշը անդրադարձել է Քյոլնում «Հիշիր ցեղասպանությունը» նախաձեռնության գործողություններին։

Նա հայտարարել է, որ իրենք շարունակում են դեմ լինել այդ նախաձեռնության ծավալած գործունեությանը և Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը, ինչի նպատակով էլ ստորագրահավաք են սկսել։

«Մենք ձեզ կոչ ենք անում աջակցել ձեր ստորագրությամբ»։

Բացի այդ Գյունդողմուշը հիշեցրել է, որ 2023-ի հունիսի 23-ին Քյոլնի շրջանային դատարանի կողմից մերժվել է վերոհիշյալ նախաձեռնության դիմումը հուշարձանը չապամոնտաժելու վերաբերյալ։

  • Կիսվել: