Թուրքական «Վաթան»-ը կոչ է արել երկրի կառավարությանը փակել երկինքը Իսրայելի վարչապետի ինքնաթիռի թռիչքների համար
Թուրքական «Վաթան» («Հայրենիք») կուսակցությունը կոչ է արել երկրի կառավարությանը փակել երկինքը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ինքնաթիռի թռիչքների համար, որը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Ադրբեջան:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան մայիսի 7-11-ը, ավելի վաղ հայտնել էր Իսրայելի վարչապետի գրասենյակը: Մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Բաքվի խնդրանքով Թուրքիան թույլ կտա Նեթանյահուի ինքնաթիռին թռչել իր օդային տարածքով, սակայն թուրքական կառավարությունը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այս հաղորդագրությունները:
Նոյեմբերին Թուրքիան հրաժարվել էր թույլ տալ Իսրայելի նախագահի ինքնաթիռին անցնել իր օդային տարածքով դեպի Ադրբեջան, որտեղ Իսահակ Հերցոգը պետք է մասնակցեր ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին:
«Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը թույլ չտալ Նեթանյահուի ինքնաթիռին թռչել մեր երկնքով։ Հակառակ դեպքում, Պաղեստինի և պաղեստինյան ժողովրդի հետ բարեկամության և եղբայրության մասին բոլոր հայտարարությունները կկորցնեն իրենց իմաստը», – ասվում է կուսակցության գլխավոր քարտուղար Օզգյուր Բուրսալըի հայտարարության մեջ, որը ստացել է ՌԻԱ Նովոստին։