երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թուրք ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի վերաբերյալ ՄԻԵԴ-ը  ​վճիռ է հրապարակել

Թուրք ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի վերաբերյալ ՄԻԵԴ-ը ​վճիռ է հրապարակել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայի խորհրդարանում ներկայացված «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը ճանաչել է անօրինական և Թուրքիայի սահմանադրությանը հակասող, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ ՄԻԵԴ կայացրած վճիռը վերաբերում է 2016 թ. մայիսի 20-ին անձեռնմխելիությունից զրկված HDP 40 պատգամավորներին, որոնց մեջ է նաև բանտարկված կուսակցության հիմնադիր համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը։

ՄԻԵԴ-ն այս վճռով Թուրքիային պարտավորեցնում է 5 հազար եվրո փոխհատուցում վճարել յուրաքանչյուր 40 պատգամավորին։

 

  • Կիսվել: