ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրք-սիրիական հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ թուրքական զորքը Սիրիայի տարածքում է. Սիրիայի ԱԳՆ

Թուրք-սիրիական հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ թուրքական զորքը Սիրիայի տարածքում է. Սիրիայի ԱԳՆ

Սիրիայի արտգործնախարար (ԱԳ) Ֆայսալ Միքդադն անդրադարձել է թուրք-սիրիական հարաբերություններին, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ Միքդատը անհնարին է համարել երկրների հարաբերությունների կարգավորումն այն պարագայում, երբ Թուրքիայի զինված ուժերը գտնվում են Սիրիայի տարածքում:

Իսկ երկու պետությունների ղեկավարների՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հնարավոր հանդիպման մասին խոսելիս՝ շեշտել է. «Ասադի և Էրդողանի հանդիպումը հնարավոր է այն դեպքում, երբ թուրքական զինուժը դուրս կբերվի Սիրիայից»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2023-ի մայիսին, երբ Ասադը Մոսկվայում հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այդժամ ևս առաջ էր քաշել վերոհիշյալ տեսակետը՝ նշելով, որ այն հանդիսանում է միակ ճանապարհը, որը հնարավոր կդարձնի իր և Էրդողանի հանդիպումը:

 

  • Կիսվել: