«Թուրք սահմանապահներն սպանում են սիրիացիներին». Human Right Watch
«Human Right Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ Թուրքիայի սահմանապահների կողմից Սիրիայի սահմանին կրակ է բացվել քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Նշվում է, որ Թուրքիա ներթափանցել ցանկացող փախստականներին տանջանքների են ենթարկում և ուժ կիրառում նրանց նկատմամբ, գրում է ermenihaber.am-ը:
«Թուրքական կառավարությունը պետք է հետաքննի սահմանապահներին, ովքեր պատասխանատու են մարդու մարդու իրավունքների պաշտպանության համար, ներառյալ ապօրինի սպանությունները, նրանց պատասխանատվության ենթարկի իրենց արարքների համար և դադարեցնի նրանց նկատմամբ շարունակական անպատժելիությունը»,- ասվում է «Human Right Watch»-ի զեկույցում։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը (SOHR) 2023-ի սկզբից արձանագրել է 11 զոհ և 20 վիրավոր, որոնք ևս հետևանք թուրք-սիրիական սահմանից արձակված կրակոցների։
Այնուհետև նշվում է, որ «Սահմանամերձ շրջաններում գործում են նաև ժանդարմերիայի կետեր, որոնք պատասխանատու են հասարակական կարգի պահպանման համար։ Խախտումների արձանագրման ընթացքում արձանագրված փաստերի մեծ մասը վերաբերում է Թուրքիայի զինված ուժերին, փոքր մասը՝ Ժանդարմերիայի ստորաբաժանումներին»։