երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն ավարտվել են

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն ավարտվել են

Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են հունիսի 27-ին Բաքվում մեկնարկած ՛՛Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021՛՛ համատեղ մարտավարական զորավարժությունները, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ զորավարժությունների հիմնական նպատակն էր բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու և ղեկավարելու հմտությունները:

Հաղորդվում է նաև, որ զորավարժություններին ներգրավված էին մինչև 600 մարդ, 40 տանկ և այլ զրահամեքենաներ, 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք և ականանետ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության երեք անօդաչու սարքեր, մինչև 50 տրանսպորտային միջոց:

 

  • Կիսվել: