Ծեծկռտուք՝ մոլդովական ալիքի ուղիղ եթերում․ քաղաքական գործիչներից մեկն ուշաթափվել է
Մոլդովայի ներքին գործերի նախկին փոխնախարար Գենադի Կոսովանը և նախագահ Մայա Սանդուի նախկին խորհրդական Սերգեյ Տոֆիլատը հեռուստաշոուի ժամանակ կռվի են բռնվել, որի հետևանքով Կոսովանը կորցրել է գիտակցությունը և բժիշկների օգնության կարիք ունեցել։
Քաղաքական գործիչները, որպես մասնագետ, մասնակցել են Jurnal TV-ի հաղորդմանը, որտեղ ուղիղ եթերի ընթացքում նախկին փոխնախարարը ջուր է լցրել իր ընդդիմախոսի վրա, ինչին ի պատասխան բռունցքով հարված է ստացել և կորցրել գիտակցությունը։


