կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Թրամփը շուտով կարող է բանակցություններ սկսել Պուտինի հետ Ուկրաինայի հարցով․ Bloomberg

Թրամփը շուտով կարող է բանակցություններ սկսել Պուտինի հետ Ուկրաինայի հարցով․ Bloomberg

ԱՄՆ-ում ակնկալում են, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը կարող է շուտով բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ Ուկրաինայում կարգավորման շուրջ՝ Ամերիկայի ներկայիս նախագահ Ջո Բայդենի որոշման ֆոնին, որով նա Կիևին թույլ է տալիս ամերիկյան հեռահար հրթիռներ արձակել Ռուսաստանի խորքեր, ասում է Անդրեաս Կլուտը՝ Bloomberg-ի սյունակի հեղինակը։

«Դոնալդ Թրամփը շուտով կբանակցի Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի հարցով»,- ասվում է գործակալության կայքում տեղադրված նյութում։

Ըստ նյութի հեղինակի՝ Բայդենը իր այս որոշմամբ, Թրամփին «ևս մեկ հաղթաթուղթ» է տվել Ուկրաինայում կարգավորման հնարավոր բանակցություններում։

  • Կիսվել: