շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրերի խաղ է խաղում. Մեդվեդև

Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրերի խաղ է խաղում. Մեդվեդև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ «վերջնագրերի խաղ» է խաղում, սպառնալիք և պատերազմի քայլ «իր սեփական երկրի հետ»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով Թրամփի խոսքերը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար նախկինում սահմանված 50-օրյա ժամկետը կրճատելու և 10-12 օր դարձնելու վերաբերյալ:

Նշենք, որ ժամկետի կրճատման մասին այսօր հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ նշելով հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայությունը։ Նա ասել է, որ նախատեսում է պաշտոնապես հայտարարել նոր ժամկետի մասին հաջորդ 24 ժամվա ընթացքում։ Միևնույն ժամանակ, Թրամփը սպառնացել է երկրորդական պատժամիջոցներ և տուրքեր կիրառել Ռուսաստանի հետ համագործակցող երկրների նկատմամբ, եթե Ուկրաինայի վերաբերյալ համաձայնության չհասնեն։

Ըստ Թրամփի՝ նման միջոցառումները կարող են ներառել «100 տոկոսանոց մաքսատուրքեր»՝ սցենար, որը դեռևս քննարկվում է։

Այս ամենին վերաբերյալ սոցցանցի իր էջում Մեդվեդևը, մասնավորապես, նշել է. «Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրերի խաղ է խաղում. 50 օր կամ 10…

Նա պետք է հիշի երկու բան՝ 1. Ռուսաստանը Իսրայել չէ և նույնիսկ Իրան չէ։

2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և պատերազմի քայլ։ Ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ իր սեփական երկրի հետ։ Մի՛ գնացեք Քնկոտ Ջոյի ճանապարհով»:

  • Կիսվել: