կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Թրամփը փոխել է մազերի գույնն ու սանրվածքը

Թրամփը փոխել է մազերի գույնն ու սանրվածքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանրության առաջ հայտնվել է սովորականից զգալիորեն ավելի մուգ՝ շագանակագույնին մոտ մազերով և փոխված սանրվածքով, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Թրամփին նոր տեսքով նկատել են սեպտեմբերի 4-ին, երբ նա Նյու Ջերսիի Մորիսթաուն օդանավակայանում իջել է «Air Force One»-ից։ 

Թրամփի նոր սանրվածքի փոփոխության պատճառը դեռևս հայտնի չէ, իսկ Սպիտակ տունը դրա վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի տվել։ 

  • Կիսվել: