ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Թրամփը պարզաբանել է՝ երբ կավարտվի Իրանի դեմ ռազմական գործողությունը

Թրամփը պարզաբանել է՝ երբ կավարտվի Իրանի դեմ ռազմական գործողությունը

Իրանի դեմ ռազմական գործողությունը կավարտվի, երբ Թրամփն անձամբ կզգա, որ դրա ժամանակը եկել է։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ինքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պարզաբանելով, որ Իրանի դեմ գործողությունները կդադարեցվեն, երբ ինքն ինտուիտիվ կզգա, որ այդ պահը հասունացել է։

Թրամփը նաև համոզմունք է հայտնել, որ նավթի և այլ ապրանքների գները կսկսեն նվազել գործողության ավարտից անմիջապես հետո։

«Մենք անմիջապես կվերադառնանք նախկին իրավիճակին, երբ սա ավարտվի և ես չեմ կարծում, որ դա երկար ժամանակ կպահանջի»,-ասել է ԱՄՆ նախագահը:

  • Կիսվել: