Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Գրենլանդիայի և Արկտիկական տարածաշրջանի անվտանգությունը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ինքը՝ Ռյուտեն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ իրենք ԱՄՆճի հետ կշարունակեն նման շփումները, մասնավորապես՝ հունվարի 19-23-ը Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու իր մտադրության մասին, քանի որ դա կարևոր է համարում ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար։
Իր հերթին Դանիայի կառավարությունը, որի կազմում է գտնվում կղզին որպես ինքնավար տարածք, հայտարարել է, որ չունի այն զիջելու մտադրություն։ Գրենլանդիայի կառավարությունն էլ բազմիցս հավաստիացրել է, որ հետաքրքրված չէ Միացյալ Նահանգների մաս կազմելով։


