շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Թրամփը խոստացել է մաքսատուրքեր սահմանել Չինաստանից, Մեքսիկայից և Կանադայից ներկրվող ապրանքների համար

Թրամփը խոստացել է մաքսատուրքեր սահմանել Չինաստանից, Մեքսիկայից և Կանադայից ներկրվող ապրանքների համար

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո անմիջապես մաքսատուրքեր սահմանել Չինաստանից, Մեքսիկայից և Կանադայից ապրանքների համար:

Truth սոցիալական ցանցում Թրամփը գրել է, որ 25 տոկոս մաքսատուրքեր կսահմանի բոլոր ապրանքների նկատմամբ, որոնք ներկրվում են Մեքսիկայից ու Կանադայից, և լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից ներկրվող ապրանքների համար: ԱՄՆ նորընտիր նախագահի խոսով՝ այդ մաքսատուրքերն անհրաժեշտ են միգրանտների հոսքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության դադարեցման համար:

«Ես Չինաստանի ներկայացուցիչների հետ բազմիցս խոսել եմ թմրանյութերի, մասնավորապես՝ ֆենթանիլի հսկայական ծավալների մասին, որոնք ուղարկվում են ԱՄՆ, բայց ապարդյուն», - գրել է Դոնալդ Թրամփը:

  • Կիսվել: