երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Թրամփը հայտնել է, որ ԱԲ-ին չի վստահի կենդանի թիրախներին հարվածելու որոշումների ընդունումը

Թրամփը հայտնել է, որ ԱԲ-ին չի վստահի կենդանի թիրախներին հարվածելու որոշումների ընդունումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ թույլ չի տա, որպեսզի կենդանի թիրախներին հարվածելու որոշումն ընդունվի արհեստական բանականության (ԱԲ) կողմից։

«Ես թույլ չեմ տա անել դա,- Time ամսագրի հարցազրույցում ասել է նա՝ ի պատասխան համապատասխան հարցի։- Ես հարգանքով եմ վերաբերվում ԱԲ-ին, բայց նման որոշումներ ընդունում է նախագահը՝ պայմանով, որ նա կոմպետենտ է»։

Մարտին ԱՄՆ ԶՈւ Հատուկ գործողությունների հրամանատարության ղեկավար Ֆրենկ Բրեդլին հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները թույլ չեն տա ԱԲ-ին ինքնուրույն որոշումներ ընդունել կենդանի թիրախներին հարվածելու մասին։

  • Կիսվել: