հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Թրամփը հայտարարել է, որ հարկ չի համարում պարտության դեպքում իր կողմնակիցներին բռնությունից հրաժարվելու կոչ անել

Թրամփը հայտարարել է, որ հարկ չի համարում պարտության դեպքում իր կողմնակիցներին բռնությունից հրաժարվելու կոչ անել

ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ հարկ չի համարում իր կողմնակիցներին բռնությունից հրաժարվելու կոչ անել, և որ նրանք պետք է ընդունեն ընտրությունների արդյունքները, եթե ինքը պարտվի, հայտնել է CNN-ը։

«Ես պարտավոր չեմ դա նրանց ասել»,-նշել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պարտության դեպքում իր կողմնակիցներին բռնությունից հրաժարվելու կոչ կանի՞, թե՞ ոչ:

«Ես պարտավոր չեմ նրանց ասել, որ բռնություն չի լինի: Իհարկե, ոչ մի բռնություն չի լինի։ Իմ կողմնակիցները հակված չեն բռնության: Ես չպետք է ասեմ նրանց: Եվ ես, իհարկե, չեմ ուզում որևէ բռնություն, բայց ես, իհարկե, պարտավոր էլ չեմ նրանց նման կոչով դիմել: Նրանք մեծագույն մարդիկ են: Նրանք մարդիկ են, որոնք չեն հավատում բռնությանը։ Ի տարբերություն ձեր հարցի: Դուք հավատում եք բռնությանը»,- հավելել է նա։

2020 թվականի ընտրություններում Ջո Բայդենին պարտվելուց հետո, երբ Թրամփը հրաժարվեց ընդունել իր պարտությունը, նրա կողմնակիցները 2021 թվականի հունվարի 6-ին ներխուժել էին ԱՄՆ Կապիտոլիում՝ փորձելով կասեցնել ընտրությունների արդյունքների վավերացումը։

  • Կիսվել: