Թրամփը գոհ չէ Իրանի հետ բանակցություններից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Իրանի մասին՝ անդրադառնալով վերջին բանակցություններին։
«Ես դեռ որոշում չեմ կայացրել Իրանի վերաբերյալ: Ես գոհ չեմ նրանց բանակցելու ձևից: Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Հետագա բանակցությունները տեղի կունենան ուրբաթ օրը: Իրանում կարող է լինել կամ չլինել ռեժիմի փոփոխություն»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ժնևում ԱՄՆ-ի և Իրանի միջև Օմանի Սուլթանության միջնորդությամբ բանակցություններ են անցկացվել:



