երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլի ժամանակ հաջողվել է հասնել զգալի առաջընթացի. Օմանի ԱԳՆ

Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլի ժամանակ հաջողվել է հասնել զգալի առաջընթացի. Օմանի ԱԳՆ

Ժնևում ԱՄՆ-ի և Իրանի միջև սուլթանության միջնորդությամբ բանակցությունների երրորդ փուլի ժամանակ հաջողվել է հասնել զգալի առաջընթացի։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Օմանի արտգործնախարար Բադր ալ–Բուսայիդին:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ամփոփեցինք օրը, որը նշանավորվեց ԱՄՆ–ի և Իրանի միջև բանակցություններում զգալի առաջընթացով»,:

Ըստ Ալ-Բուսայիդիի՝ խորհրդակցություններից անմիջապես հետո բանակցությունների մասնակից երկրների մայրաքաղաքներում կվերսկսվի երկխոսությունը:

Նա նաև նշել է, որ տեխնիկական մակարդակով քննարկումները կկայանան հաջորդ շաբաթ Վիեննայում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանն ու ԱՄՆ–ն իրանական միջուկային հարցով բանակցությունների երկու փուլ են անցկացրել: Իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը: Ներկայում կողմերն աշխատում են հնարավոր համաձայնության վերաբերյալ առաջարկների շուրջ:

  • Կիսվել: