Թրամփը չի կանգնի Վրաստանի ավտորիտար ռեժիմի կողքին. ընդդիմություն
Վրաստանի խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունները/կոալիցիաները համակարծիք են՝ ԱՄՆ նորընտիր հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը չի կանգնի «Վրացական երազանքի» ավտորիտար ռեժիմի կողքին. իշխող թիմի խնդիրներն էլ ավելի են խորանալու:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ն Թամփի հաղթանակի վերաբերյալ վրաստանյան ընդդիմադիրների արձագանքը ներկայացնում է ամփոփ:
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան հայտարարել է՝ Թրամփի հաղթանակով «Վրացական երազանքի» առկա խնդիրներն էլ ավելի են սրվելու։
«Վստահ եմ, որ հանրապետականների հաղթանակով այսօրվա «Երազանքի» խնդիրներն էլ ավելի են սրվելու։ Նրանք չեն պատկերացնում, թե ինչպես է գործում պետությունն ընդհանրապես, հատկապես՝ ԱՄՆ-ը։ Հատկապես՝ վերջերս, երբ Վրաստանի վերաբերյալ երկկուսակցական որոշումները սովորական երևույթ են դարձել։ Ուստի «Երազանքը» շատ սխալ է, եթե կարծում է, որ Թրամփի հաղթանակի պայմաններում ինչ-որ թեթևացում կլինի (ԱՄՆ-Վրաստան հարաբերություններում-հեղ.)։ Ընդհակառակը, Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումն էլ ավելի կկոշտանա»,- ասել է Գախարիան։
«Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիայի առաջնորդներից Թինա Բոկուչավան «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին վստահեցնում է՝ ԱՄՆ քաղաքականությունն էլ ավելի խիստ է լինելու վրացական կառավարության նկատմամբ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: